Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» տարօրինակ ցանկությունը

Սպորտ
9364cd38ed31aed84c4322b30dc7e840

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մարտի 31-ին նշանակված «Արարատ» - «Փյունիկ» եւ «Ուլիս» - «Բանանց» հանդիպումները տեղի կունենան մարտի 30-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Թվում է, տարօրինակ ոչինչ չկա այդ փոփոխություններում, քանի որ մարտի 31-ին է նշանակված Մեծ զատիկ եկեղեցական տոնը: Սակայն ուշագրավն այն է, որ «Արարատը» խաղալու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ իր մրցակիցներին ընդունում է «Ուլիսը», իսկ վերջինս, հակառակը, «Բանանցին» հյուրընկալելու է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս «Արարատը»:

ՀՖՖ-ից «Ա1+»-ի մարզական թղթակցին ասացին, որ այդպիսի ցանկություն են հայտնել դաշտի տեր համարվող ակումբները: «Ուլիսի» պարագայում դա ինչ-որ տեղ ընդունելի է, իսկ ահա «Արարատի» դեպքում այն անընբռնելի է, քանի որ թիմը հանդես է գալու հենց «Փյունիկի» դաշտում: