A
A
Հայտնի են Հայաստանի ջրացատկի չեմպիոնները
Հայտնի են դարձել 2013 թ Հայաստանի ջրացատկի տղամարդկանց առաջնության հաղթողները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, 1 մ ոստնացատկում առաջին տեղը գրավել է Գևորգ Պապոյանը, 3 մ ոստնացատկում` Վլադիմիր Հարությունյանը, իսկ աշտարակացատկում` Ազատ Հարությունյանը:
Նշենք, որ Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կայացած առաջնությունում մասնակցել են 33 մարզիկ:
Մեր առաջատար ջրացատկորդները ներկայումս պատրաստվում են ամռանը կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Մինչ այդ նրանք կմասնակցեն գերմանական Դրեզդենում անցկավող միջազգային մրցաշարում: