A
A
Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց Իվանչուկին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում սպիտակներով վստահ հաղթեց Վասիլի Իվանչուկին, վաստակեց 6,5 միավոր եւ կրկին գլխավորեց աղյուսակը: Հիշեցնենք, որ առաջին շրջանում մեր շախմատիստը նույնպես պարտության էր մատնել ուկրաինացի գրոսմայստերին:
Լեւոն Արոնյանին կարող է հավասարվել կամ շրջանցել միայն նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն այժմ բավական լարված պայքար է մղում իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկը նույնպես հաղթանակ տարավ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի:
Վաղը Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: