«Ով առաջինը գոլ խփեր, նա էլ հաղթելու էր»
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկ. «Ես ծանոթ էի Հայաստանի հավաքականին, գիտեի, որ ուժեղ է իր հարձակումով: Մրցակցի հարձակվողները մեզ հաճախ էին խնդիրներ պատճառում: Ուրախ եմ, որ այսպիսի հաշիվ գրանցվեց եւ մենք երեք միավորով ենք հեռանում Երեւանից: Սա ամբողջ թիմի, այլ ոչ թե իմ հաղթանակն էր: Մրցավարությանը չեմ ցանկանում անդրադառնալ: Առջեւում շատ խաղեր կան: Մեր թիմը դեռ վերջին խոսքը չի ասել: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի հավաքականին»:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան. «Չեմ կարծում, թե խաղը որակապես վատն էր: Մեր խնդիրը մեր խաղը կատարելագործելն էր: Նորեկները լիովին արդարացրին իրենց: Խաղն այնպիսին էր, որ ով առաջինը գոլ խփեր, նա էլ հաղթելու էր»:
Հիշեցնենք, որ Հայաստան - Չեխիա հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:0