Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը մնաց նույն 5-րդ տեղում

Սպորտ
f0d6e4455193dbb6fb3f13c5992249b3


 
Քիչ առաջ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը: Մեր ընտրանին 0:3 հաշվով պարտություն կրեց:
 
Երկրորդ խաղակեսն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ: 47-րդ րոպեին չեխերի բարձրահասակ հարձակվող Մացեյ Վիդրան գլխի հարվածով բացեց հաշիվը: 81-ին նա միայնակ դուրս եկավ դարպասի դիմաց եւ երկրորդ գոլը խփեց: հանդիպման լրացուցիչ ժամանակում փոխարինման մտած Դանիել Կոլարժը եռապատկեց հաշիվը:
 
Հայաստանի հավաքականը փորձեց բեկում մտցնել խաղի մեջ, բայց՝ ապարդյուն: Միակ ռեալ գոլային պահն ունեցավ Յուրա Մովսիսյանը, սակայն նա չհասցրեց եզրափակել Մարկոսի կատարած սուրը փոխանցումը:
 
Այդպիսով, Հայաստանի հավաքականը իր խմբում նույն 3 միավորով մնաց նույն 5-րդ տեղում: