A
A
Հայաստան – Չեխիա. Կազմերը հայտնի են (տեսանյութ)
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեխիա ընտրական խաղի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են:
Հայաստանի հավաքականի դարպասը կպաշտպանի Ռոման Բերեզովսկին: Պաշտպանության քառյակը կազմել են Ռոբերտ Արզումանյանը, Տարոն Ոսկանյանը, Վալերի Ալեքսանյանը եւ Կամո Հովհաննիսյանը:
Կիսապաշտպանությունում հանդես կգան Մարկոս Պիցելին, Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Մուրադյանը, Գեւորգ Ղազարյանը եւ.Էդգար Մանուչարյանը: Առջեւի գծում կգործի միայն Յուրա Մովսիսյանը:
Չեխիայի հավաքականը հանդիպմանը ներկայացել է հետեւյալ կազմով. Պետր Չեխ - Թեոդոր Գեբրե Սելասի, Միխալ Կադլեց, Տոմաս Սիվոկ, Դավիդ Լիմբերսկի - Յարոսլավ Պլաշիլ, Տոմաշ Հյուբշման, Վլադիմիր Դարիդա, Տոմաշ Ռոսիցկի - Մատեյ Վիդրա, Դավիթ Լաֆատա: