A
A
Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Հնդկաստանի Բխուբանեշվար քաղաքում անցկացվող շախմատի կանանց միջազգային մրցաշարում:
Այսօր կայացած վերջին` 11-րդ տուրում, մեր շախմատիստուհին հաղթեց գերմանուհի Էլիզաբեթ Պաեցին եւ վաստակեց 7,5 միավոր: Նա միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Օլգա Գիրյայից:
Մեր մյուս շախմատիստուհի Էլինա Դանիելյանը եւս երկու մասնակիցների հետ 6 միավոր վաստակեց եւ բաժանեց 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: