A
A
Հայաստան – Չեխիա հանդիպման ֆավորիտները չեխերն են
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չնայած աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղը անցկացնելու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, սեփական երկրպագուների ներկայությամբ, սակայն բուքմեյքերների կարծիքով այն համարյա երկու անգամ քիչ շանսեր ունի հաղթանակ տանելու համար:
Այսօր կայանալիք Հայաստան - Չեխիա հանդիպման ֆավորիտները չեխերն են: Նրանց հաղթանակի գործակիցը 2,00 է: Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 3,95 գործակցով, իսկ ոչ-ոքին գնահատվում է 3,45-ով:
Ի դեպ, հարկ է նշել, որ բուքմեյքերները գնալով ավելի են հավատում Հայաստանի հավաքականին: Մասնավորապես, մեկ օր առաջ վերը նշված գործակիցներն այսպիսի տեսք ունեին. 1,91-4,00-3,40: