ՀՖՖ-ն դիմել է մարզասերներին
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Չեխիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆեդերացիան միաժամանակ մարզասերներին խնդրել մարզադաշտ չբերել նաեւ արգելված իրեր` մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Արգելված իրերն են.
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա եւ մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր եւ տարաներ
Պաստառներ, դրոշներ` վիրավորական կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր եւ ցուցիչներ