A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:
Այսօր կայացած 9-րդ տուրում նա սեւերով հանդիպեց փորձառու Բորիս Գելֆանդի հետ: Պարտիայի միջնամասում Լեւոն Արոնյանը կոպիտ սխալ թույլ տվեց, որի արդյուքում մրցակիցը անցումային զինվոր ստացավ, բացի այդ նրա թագավորական թեւն անպաշտպան մնաց: Իսրայելցի շախմատիստը օգտվեց առիթից եւ հաշվենկատ քայլերով դիրքային առավելությունը վերածեց նյութականի:
Այդպիսով, Լեւոնը Արոնյանը մնաց իր վաստակած 5,5 միավորով եւ ետ մնաց իրեն համաքայլ ընթացող նորվեգացի Մագնուս Կառլսենից, որն այսօր մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: