Թիմերի շանսերը հավասար են
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղում իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստացել է:
«Մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների անունները հայտնի են: Բոլորդ գիտեք, որ Արազ Օզբիլիզը վնասվածք ուներ: Նա ընդամենը 2-3 մարզում է անցկացրել վերջերս: Եթե մենք մի փոքր կասկած ունենանք նրա առողջության մասին, ապա նրա տեղը կխաղացնենք Էդգար Մանուչարյանին» - Հայաստան - Չեխիա խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր մարզիչը:
Սակայն Վարդան Մինասյանը միաժամանակ խոստովանեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ հանդիպումն իր մակարդակով իրեն չբավարարեց: Ինքնին հարց է ծակում, միթե նման մակարդակի խաղով հնարավոր էր ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա գլխավոր մարզիչը կարծում է, որ թիմերի շանսերը հավասար են:
«Դիտելով մրցաշարային աղյուսակին, պարզ երեւում է, որ երկու թիմերին էլ հաղթանակ է հարկավոր: Մենք կփորձենք դրական արդյունքի հասնել»:
Հիշեցնենք, աշխարհի առաջնության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպումը կկայանա մարտի 26-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: