Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երկրորդ տեղը

Սպորտ
f03cf4c54b698dcdf2a91c8751409f76

Հայաստանի սամբիստ Մավրիկ Նասիբյանը երկրորդ տեղը գրավեց Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի 3-րդ փուլում:

Մեր մարզիկը 74 կգ քաշային կարգում հաղթահարեց նախնական բոլոր փուլերը եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Մավրիկ Նասիբյանը ոչինչ չկարողացավ հակադրել ռուսաստանցի Զաուր Ազիզովին եւ 20 վարկյան անց անձնատուր եղավ:

Հայաստանի մյուս մասնակիցները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:

Ի դեպ, աշխարհի գավաթի 3-րդ փուլի հաղթողներ դարձան հայազգի սամբիստներ Արամ Խամայանը, Արսեն Խանջյանը, Շողիկ Ծատուրյանը, Սուսաննա Միրզոյանը, որոնք ներկայացնում են Ռուսաստանը:
Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեցին 26 երկրների մոտ 300 մարզիկ-մարզուհի: