Լեւոն Արոնյանը վստահ ոչ-ոքի խաղաց
Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայացան երկրորդ շրջանի առաջին տուրը:
Կենտրոնական պարտիայում հանդիպեցին մրցաշարի առաջատարները՝ Մագնուս Կառլսենը եւ Լեւոն Արոնյանը: Մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ մրցակցին ստիպեց փոխանակել խոշոր խաղաքարերի մեծ մասը: Դրա արդյունքում 26-րդ քայլին կողմերը արդեն անցան էնդշպիլին՝ այսինքն վերջնախաղին:
Մագնուս Կառլեսենը փորձեց դիրքային առավելությոն ստանալ. սակայն Լեւոնը Արոնյանը հաշվենկատ գորշողություններով մրցակցին 41-րդ քայլին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Այդպիսով, կողմերը 8 տուրից հետո վաստակեցին 5,5-ական միավոր եւ շարունակում են պահպանել երիշխանությունը:
Վաղը նախատեսված 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, իսկ Մագնուս Կառլսենը նույն խաղաքարերով կհանդիպի փորձառու ռուս շախմատիստ Վլադիմի Կրամնիկի հետ: