A
A
Աբրահամը պարտվեց
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին չհաջողվեց պաշտպանել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մարտի 23-ի գիշերը Մագդեբուրգի Getec մարզասրահում աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած ռեւանշ մենամարտը տեւեց ընդամենը 3 ռաունդ: Մեր 33-ամյա հայրենակիցը տեխնիկական նոկաուտով պարտվեց եւ վայր դրեց իր լիազորությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել էին 2012 թ օգոստոսի 25-ին: Այդ մրցամարտն ավարտվել էր Արթուր Աբրահամի վստահ հաղթանակով: