A
A
Պարտվեց միայն եզրափակիչում
Հայաստանի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը չկարողացավ կրկնել Դավիթ Սաֆարյանի հաջողությունը եւ դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Թբիլիսիում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 84 կգ քաշայինների մրցաշարի եզրափակիչ մարտում մեր մարզիկը 0:2, 0:2 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Դատո Մարսագիշվիլուն: Մուսա Մուրթազալիեւը զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: