Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԳՐԱԽԱՆՈՒԹՆ Է

Հասարակություն

Հայաստանի հրեական «Մորդեխայ Նավի» համայնքի նախագահ Գերշ Բուրշտեյնի խոսքերով, վերջին ժամանակներում Հայաստանում ծավալված հակահրեական տրամադրությունները շատ մտահոգիչ եւ վտանգավոր կարող են լինել:

Նրա համոզմամբ, այդ տրամադրությունների պատճառներից մեկը՝ օտար ազգերի պատմության մասին հայերի անբավարար գիտելիքներն են: Գերշ Բուրշտեյնի հավաստմամբ, օրերս իրենք հայց են ներկայացրել «Բուկենիստ» գրախանութի դեմ քրեական գործ հարուցելու համար. «Խանութի տնօրինությունը հակահրեական նյութեր տարածելով սերմացնում է թշնամություն հրեաների եւ հայերի միջեւ, որն իհարկե պետք է կանխվի»:

Այսօր Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքներին նվիրված սեմինարի ժամանակ «Ազգային փոքրամասնությունների համակարգումը եւ փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ փոքրամասնությունների չլուծված խնդիրների պատճառը մեկն է՝ Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունման հետաձգումը:

Առ այսօր չեն լուծվել ռադիոհեռարձակման հետ կապված խնիդրները. «Ազգային փոքրամասնությունների խնդիրների արագ լուծումը Եվրոպայի խորհրդում վստահության կայացման միջոցներից մեկն է»,- համոզված է Ստեփան Սաֆարյանը: