Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիան հրապարակեց կազմը

Սպորտ
848d8c9e22f2458eb5140cb2ae279a20

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը մարտի 26-ին Երեւանում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 22 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ
Պետր Չեխ («Չելսի», Անգլիա), Յան Լաշտուվկա («Դնեպր», Ուկրաինա), Տոմաշ Վացլիկ («Սպարտա»)

Պաշտպաններ
Թեոդոր Գեբրե Սելասի («Վերդեր», Գերմանիա), Միխալ Կադլեց («Բայեր», Գերմանիա), Մարտին Լատկա («Ֆորտունա», Գերմանիա), Դավիդ Լիմբերսկի, Ֆրանտիշեկ Ռայտորալ (երկուսն էլ «Վիկտորիա»), Տոմաշ Սիվոկ («Բեշիքթաշ», Թուրքիա), Մարեկ Սուխի («Սպարտակ», Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Վլադիմիր Դարիդա, Դանիել Կոլարժ («Վիկտորիա»), Բորժեկ Դոչկալ («Ռուսենբորգ», Նորվեգիա), Տոմաշ Հյուբշման («Շախտյոր», Ուկրաինա), Պետր Իրաչեկ («Համբուրգ», Գերմանիա), Լադիսլավ Կրեյչի («Սպարտա»), Յարոսլավ Պլաշիլ («Բորդո», Ֆրանսիա), Տոմաշ Ռոսիցկի («Արսենալ», Անգլիա)

Հարձակվողներ
Դավիդ Լաֆատա («Սպարտա»), Տոմաշ Պեկարտ («Նյուրնբերգ», Գերմանիա), Ստանիսլավ Տեցլ («Վիկտորիա»), Մատեյ Վիդրա («Ուոթֆորդ», Անգլիա)

Հրավիրված ֆուտբոլիստներից 14-ը հանդես են գալիս արտասահմանյան երկրներում, այդ թվում Գերմանիայի բունդեսլիգայում՝ 5 խաղացող, Անգլիայում՝ 3, Ուկրաինայում՝ 2, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում՝ 1-ական:

Միխալ Բիլեկը կարճատեւ ընդմիջումից հետո թիմ է հրավիրել մի քանի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Տոմաշ Հյուբշմանին, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակիցն է, Ֆրանտիշեկ Ռայտորալին, Դանիել Կոլարժին եւ Տոմաշ Պեկարտին: