Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլսենը բոլորից շատ զգուշանում է Արոնյանից

Սպորտ
bd755c25212f32061531b8993404a0ef

ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ ինքը շատ չի տխրի, եթե աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում ետ մնա Լեւոն Արոնյանից:

«Եթե ես +4 վաստակեմ, իսկ Արոնյանը +6, ապա կհամարեմ, որ լավ եմ հանդես եկել մրցաշարում: Բայց եթե զգամ, որ չեմ կարողացել ցույց տալ իմ բոլոր ունակությունները, ապա շատ կհիասթափվեմ: Կհաղթեմ մրցաշարում, թե` ոչ, մեծ նշանակություն չունի: Ես 22 տարեկան եմ եւ իմ կարիերայի մեծ մասը դեռ առջեւում է» - անգլիական The Guardian թերթին տված հարցազրույցում նշել է նորվեգացի գրոսմայստերը:

Մագնուս Կառլսենը իր գլխավոր մրցակից է համարում հայազգի գրոսմայստերին:

«Նա վստահ է իր ուժերին, լավ է նախապատրաստված, հիանալի է կողմնորոշվում բարդ դիրքերի ժամանակ եւ երբեք չի ընկրկում» - եզրակացրել է նորվեգացին:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 15-ին, Լոնդոնում: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը մրցելու է հենց Մագնուս Կառլսենի հետ: Սպիտակներով կխաղա մեր շախմատիստը: