Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Աբաղյանը` 5-րդ տեղում

Սպորտ
c25f05b199a39d0b9357eb621a286a33

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանիների առաջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Աբաղյանը 55 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այդ քաշային կարգում մեր մյուս մասնակից Հարություն Դերմիշյանը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց եւ բավարարվեց 9-րդ տեղով:

66 կգ քաշային Կամո Օհանյանը 2 հաղթանակից հետո 2 պարտություն կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:

73 կգ քաշային Ավետիք Գրիգորյան արդեն առաջին գոտեմարտում զիջեց իր մցակցին եւ անմիջապես ավարտեց ելույթները:

Մրցաշարին մասնակցել են 29 երկրների 582 ձյուդոյիստ, 196 աղջիկ, 386` տղա:

Ձյուդոյի մեր հավաքականը հաջորդ ստուգատեսը կանցկացնի մարտի 15-17-ը, Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ կկայանա միջազգային խոշոր մրցաշար: