A
A
Միշել Պլատինին շնորհավորեց Ռուբեն Հայրապետյանին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Միշել Պլատինին շնորհավորական իր նամակում մասնավորապես գրել է. «Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին մաղթանքներն եմ հղում քեզ ծննդյանդ 50-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում, թե գործում: Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ զարգացումը քո գործունեության եւ անդադար ջանքերի անվիճելի հաստատումն է»:
Նշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 50 տարին բոլորել է մարտի 9-ին: