Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մեկնեց Լոնդոն

Սպորտ
97f2a787e3a3833b3b4811daa1ee419b

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը իր օգնականների հետ այսօր մեկնեց Լոնդոն, որտեղ մարտի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը տեղի կունենա աշխարհի 2013 թ չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Լեւոն Արոնյանին Լոնդոնում կօգնեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նրա հետ կլինի նաեւ անձնական բժիշկը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, որոնք շրջանաձեւ մրցակարգով կպայքարեն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ հանդիպելու համար:

Պարտիաները տեղի կունենան մարտի 15-17-ը, 19-21-ը, 23-25-ը, 27-29-ը, 31-ին եւ ապրիլի 1-ին: Սկիզբը` Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Վիճակահանության համաձայն Լեւոն Արոնյանը 1-ին տուրում սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ուժեղագույն շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: