Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրավիրել են Լեւոն Արոնյանին

Սպորտ
1f57c94fcf754ab10407f5de41d7a178

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հրավիրվել է մասնակցելու շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:

Այն կայանալու է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 1-ը, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում: Լեւոն Արոնյանից բացի Ալեքսանդր Ալյոխինի հիշատակը կհարգեն նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), աշխարհի փոխչեմպիոն Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Լորան Ֆրեսինեն, Մայքլ Ադամսը (Անգլիա), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան) եւ Դին Լիրեն (Չինաստան):

Հուշամրցաշարի առաջին 5 տուրերը կկայանան Փարիզի աշխարհահռչակ Լուվրի թանգարանում, իսկ վերջին 4 տուրերը` Սանկտ Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարանի Միխայլովյան դղյակում: