23 տոկոսը` պայմանավորված խաղերի մասնակից
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության տվյալներով ֆուտբոլիստների 23 տոկոսը մասնակցել են պայմանավորված խաղերի:
Այդ հարցը պարզելու համար ՊՖՄ-ի հատուկ հարցում է անցկացրել Բուլղարիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Սլովենիայի եւ Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող 3357 ֆուտբոլիստների շրջանում: Նրանց 23 տոկոսը նշել է, որ այդ երկրների առաջնությունում դարձել են պայմանավորված խաղերի մասնակից:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված խաղերի հիմքում առաջին հերթին կանգնած են ֆուտբոլիստները: Մեզ հարկավոր է ոչ թե պարզել այլ երեւույթի դրդապատճառները, այլ ախտորոշել դրա ընթացքը», - հայտարարել է ՊՖՄ-ի ներկայացուցիչ Բրենդոն Շվաբը:
Հարցման արդյունքներով 6 ֆուտբոլիստներից մեկը թիմից հեռացվել է ակումբի ղեկավարների ճնշման պատճառով, 9-ից մեկը ենթարկվել է բռնության, իսկ 10-ից մեկը` խտրականության: