A
A
Առանց հաղթանակի
Հայաստանի ֆուտբոլային թիմերը հերթական ստուգողական խաղերն անցկացրին արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ:
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Միկան» ոչ-ոքի` 1:1 խաղաց Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Նալչիկի «Սպարտակի» հետ, իսկ Դիլիջանի «Իմպուլսը» 2:3 գոլառատ մրցավեճում 2:3 հաշվով պարտվեց Լեհաստանի 2-րդ խմբի ներկայացուցիչ Բիտովի «Դրուտեքս-Բիտովիային»:
Թուրքիայում հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» զիջեց ղազախական «Իրտիշին»` 1:2, իսկ Գյումրիի «Շիրակը» խաղաղ դաշն կնքեց Ղազախստանի մեկ այլ թիմի` «Օրդաբասիի» հետ` 2:2: