Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է սեւ ցուցակ

Սպորտ
591570ea7d1005d06c29814107600509

Բուլղարիայի եւ Սերբիայի ֆուտբոլային ակումբները չեն համապատասխանում ֆինանսական ֆեյր-փլեյի չափանիշներին եւ կարող է դուրս բերվեն եվրոգավաթներից: Այդ մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Ըստ եվրոպական ֆուտբոլի միության տվյալների այդ երկրի ակումբները աշխատավարձերի համար ծախսում են ստացված եկամտի 120 տոկոսը:

ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի սեւ ցուցակում գտնվում են նաեւ Վրաստանի, Չեռնոգորիայի, Հունաստանի, Ուելսի եւ Լեհաստանի ակումբները, որոնք աշխատավարձերի վճարման համար ծախսում են գումարի 80-99 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, աշխարհամասի 679 ակումբների պարտքերն անցած մրցաշրջանում ավելացել են եւս 1,7 մլրդ եվրոյով, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 18,5 մլրդ: Անցած մեկ տարում շահույթ են ստացել միայն Գերմանիայի ակումբները: