A
A
Հայաստանը պարտվեց Թուրքիային
Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել:
Քիչ առաջ ավարտված 3-րդ տեղի համար մրցամարտում մեր ընտրանին 1:6 հաշվով պարտվեց Թուրքիայի ազգային թիմին եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հայաստանից միակ հաղթանակը տարավ 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, որը պարտության մատնեց Արիկ Մեւլութին: