Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները դուրս մնացին պայքարից

Սպորտ
4f822ec010e678c84183373b217838d1

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց հաղթահարել Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփեն շախմատային տոնահանդեսի որակավորման փուլը:

Մրցաշարը հաջող մեկնարկած մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը թանկագին միավորներ կորցրին եւ ետ մնացին առաջատարներից: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ, նրանցից միայն Տիգրան Լ. Պետրոսյանը լավ հնարավորություն ուներ 1/16 եզրափակիչ մտնելու համար: Սակայն Հայաստանի այս տարվա չեմպիոնը պարտվեց բախտորոշ պարտիայում եւ չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Հիշեցնենք, որ Աերոֆլոտ-օփենի այս տարվա մրցաշարն անցկացվում է մի քանի փուլերով՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: Հաղթողը կորոշվի փետրվարի 16-17-ին անցկացվող եզրափակիչ մրցաշարում: Վաղը մեր շախմատիստները կմասնակցեն կայծակնային շախմատի մրցաշարին