Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎ ԴԱԳԱՂ, ՈՐՊԵՍ ԲՈՂՈՔԻ ՄԻՋՈՑ

Մարզեր

Այսօր Վանաձոր քաղաքի բնակչությունը մասնակցում է ցույցի` կազմակերպված ընդդեմ սոցիալական քարտերի: Ակցիայի մասնակիցները յուրօրինակ ձեւով են արտայատել իրենց դժգոհությունը:

Քաղաքի թատրոնի մոտ տեղադրվել է սեւ դագաղ, որտեղ ակցիայի մասնակիցները նետել են սոցիալական քարտեր: Այնուհետեւ «մահվան թափոր»-ը, որի առջեւից գնում են ջահակիրներ, ուղեւորվել է դեպի Գուգարաց թեմի առաջնորդարան, որպեսզի հանդիպեն Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին: Խաղաղ երթի ժամանակ հարյուրավոր քաղաքացիներին ուղեկցում են ոստիկաններ:

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ պաստառներ են պատրաստել: Պաստառների բովանդակությունը հետեւյալն է. «Վեհափառ տեր, մի լքեք Ձեր հոտը», «Դարձյա՞լ 30 արծաթ», «Չիպը հաջորդ քայլն է», «Քանի՞ գլուխ ունի սատանան Հայաստանում», «Ոչ մարդկանց համարակալմանը»:

Առաջնորդը դուրս է եկել ժողովրդին ընդառաջ եւ հայտարարել, որ եկեղեցին միշտ ժողովրդի կողմն է։ Եպիսկոպոսը նշել է, որ եկեղեցու պաշտոնական տեսակետը հայտնի կդառնա հունիսի 25-ից հետո։

Մարդիկ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին են հանձնել իրենց բողոքներով նամակը, թողել դագաղը Գուգարաց թեմի մոտ եւ հեռացել։