Երկուսը առաջատարների խմբում
Մոսկվայում մեկնարկեց համանուն շախմատային օփենը, որի տարբեր մրցաշարերում մասնակցում են մոտ 1600 շախմատիստ-շախմատիստուհի:
Գլխավոր, «Ա» խմբի մրցաշարում, արդեն կայացել է երկու տուր: Հայաստանի 9 ներկայացուցիչներից հաջող են մեկնարկել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որոնք երկու միավոր են վաստակել եւ գտնվում են առաջատարների խմբում: Կես միավոր քիչ ունեն Ռոբերտ Աղասարյանը եւ Տիգրան Սիմոնյանը:
Կանանց գլխավոր մրցաշարում հանդես եկող գրոսմասյտեր Լիլիթ Գալոյանը երկու տուրից հետո ունի 1,5 միավոր եւ զբաղեցնում է 32-րդ տեղը:
Ուսանող գրոսմայստերների մրցաշարում մեր միակ մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը շատ անհաջող մեկնարկեց: Առաջին տուրում նա սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովին, իսկ երկրորդում սեւերով զիջեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Բելոուսին: Ռոբերտ Հովհաննիսյանն առայժմ միավոր չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ Հայաստանը 5 մասնակից ունի նաեւ սիրողական շախմատիստների մրցաշարում: