A
A
Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս կտա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը այսօր Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Նովոտել» հյուրանոցից ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված կլինի վաղը կայանալիք Լյուքսեմբուրգ - Հայաստան ընկերական խաղին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, եթե ֆրանսիական կողմը համապատասխան ինտերնետ պարամետրեր ապահովի նաեւ Վալանսի «Ջորջ Պոմպիդու» մարզադաշտից, ապա ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը կայքի միջոցով վաղը կիրականացնի նաեւ Լյուքսեմբուրգ - Հայաստան հանդիպման ուղիղ հեռարձակումը: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: