Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպոլը 380 պայմանավորված խաղ է հայտնաբերել

Սպորտ
358b088f65f637b4539b29afaa4ad8c2

Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) 380 պայմանավորված խաղ է հայտնաբերել ֆուտբոլում:

Ինչպես տեղեկացրել է գործակալության ներկայացուցիչ Ռոբերտ Ուեյնռայթը, երկուական հանդիպում «կայացել» են Եվրոպայի եւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում եւ չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Այդ պայմանավորված խաղերին մասնակցել են 15 երկրների 425 մրցավարներ, ֆուտբոլիստներ եւ ակումբային ղեկավարներ: Նրանք հանցավոր ճանապարհով վաստակել են 8 մլն եվրո, այդ թվում 2 մլն բաժին է հասել խաղացողներին:

Եվրոպոլն արդեն դատական գործ է սկսել այդ խաղերի տասնյակ մասնակիցների հանդեպ, սակայն առայժմ չի հրապարակել «պայմանավորված» խաղերի ցանկը: