Մարեյի պարտությունը ուրախացրեց անգլիացիներին
Մեծ Բրիտանիայի ուժեղագույն թենիսիստ Էնդի Մարեյի պարտությունը Ավստրալիայի թենիսի բաց առաջնության եզրափակիչ խաղում այնքան էլ չի տխրեցրել թագավորության բնակիչների մեծ մասին:
Ինչպես տեղեկացնում է «Ստանդարտ» թերթը, անգլիացիները իրենց թվիթերյան մեկնաբանություններում անընդհատ ծաղրում են շոտլանդացի թենիսիստին, որը երրորդ անգամ անհաջողության մատնվեց այդ մրցաշարի վճռական մրցախաղում: Ավելին, նրանց մի մասը հանդիպման ժամանակ բացահայտ երկրպագել են սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին` գրելով թվիթերում. «Առաջ Նովակ: Ընդմիշտ բալկանցիներ»:
«Էնդին պարտվեց եզրափակիչում, իսկ ահա երբ մենք մեծ թենիսում կտեսնենք անգլիացու» - պատասխանել են շոտլանդացի մարզասերները:
Հավելենք, որ Մելբուռնում ավարտված Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց եզրափակիչ խաղում Նովակ Ջոկովիչը վստահ հաղթել է բրիտանացի թենիսիստին` 3:1: