Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» դիմել է «Արմավիայի» օգնությանը

Սպորտ
bc11f29d0355c3785fffad71efbb3c9e

Երեւանի «Միկայի» ֆուտբոլային ակումբը թիմի կիսապաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվային Հայաստան վերադարձնելու համար դիմել է «Արմավիա» ընկերության օգնությանը:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, բրազիլացի լեգեոնականը Երեւան պետք է վերադառնար հունվարի 14-ին, Սան Պաուլու - Փարիզ - Երեւան չվերթով: Սակայն Փարիզ - Երեւան չվերթը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Ալեքսի կինը facebook համացանցով ամուսնուն օգնելու կոչ է արել, քանի որ ֆուտբոլիստի մոտ չի եղել հեռախոս, ինչպես նաեւ բավարար գումար տոմսը փոխելու համար: Խնդիրը լուծելու համար «Միկա» ակումբն «Արմավիայի» միջոցով Ալեքսին հատկացրել է Փարիզ - Մոսկվա - Երեւան չվերթների ավիատոմսեր:

Ինչպես տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, բրազիլացի ֆուտբոլիստը բարեհաջող հասել է Հայաստան եւ միացել իր թիմակիցներին:

Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը հանդիսանում է «Միկայի» գլխավոր հովանավորը: