Հենրիխ Մխիթարյանը` 10 լավագույնների մեջ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դոնբասի 2012 թվականի 10 լավագույն մարզիկներից մեկն է: Այդ մասին տեղեկացնում է donbas.ua կայքը:
«Շախտյորի» հայազգի լեգեոնականը իր գոլերով ամենամեծ ներդրումն ունեցավ թիմի հաջող ելույթներում: Հանքափորների կիսապաշտպանը հատկապես անկասելի էր տարվա երկրորդ կեսում, երբ 16 գոլով դարձավ առաջնության առաջին շրջանի լավագույն ռմբարկու եւ նոր ռեկորդ սահմանեց: Նա ճանաչվել է Հայաստանի եւ Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ,-նշում է կայքը:
Հենրիխ Մխիթարյանից բացի Դոնբասի 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվել են նաեւ ռուս հոկեյիստ Եվգենի Դադոնովը, աթլետներ Օլգա Սալադուխան, Մարիա Ռեմենը, Ալինա Լոգվինենկոն, ֆուտբոլիստ Ալեքսանդր Կուչերը, մարմնամարզիկ Իգոր Ռադիվիլովը, ծանրորդ Յուլիա Կալինան, հեծանվորդ Եգոր Դեմենտեւը, լողորդ Վիկտոր Սմիրնովը։