A
A
Բակունցը «կխոսի»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը որոշել է ժամանակ առ ժամանակ Երեւանից լրագրողներ հրավիրել մարզ։
Սյունիքի խնդիրերն ու ձեռքբերումները լուսաբանելու համար՝ դեկտեմբերի 21-23-ը լրագրողական առաջին խումբն էր մեկնել մարզ։ Այցը կազմակերպել էին Սյունիքի մարզպետարանը եւ «Peoplemeter» կազմակերպությունը։
Լրագրողները եղել են չորս համայնքներում՝ Կապանում, Քարահունջում, Խնձորեսկում, Գորիսում։ Այցի ընթացքում նրանք այցելել են նաեւ Ակսել Բակունցի տուն -թանգարան, որը կառուցվել եւ նորոգվել է Սյունիքի մարզպետի ֆինանսական աջակցությամբ։
Առաջիկայում մարզպետը աջակցելու է, որպեսզի Բակունցի գրական ժառանգությունը աուդիո գրքեր դառնա՝ այս կերպ եւս հասանելի դառնալով բոլորին։