A
A
Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Դորտմունդ
ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Արեւելյան Եվրոպայի միակ ներկայացուցիչ Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա 2013 թ փետրվարին, Դոնեցկում, իսկ պատասխան խաղը մարտին, Դորտմունդում:
Մյուս խաղերից հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել «Միլան» - «Բարսելոնա», «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» եւ «Արսենալ» - «Բավարիա» զույգերը: