Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը տարին ավարտեց 75-րդ տեղում

Սպորտ
620eb4a5eefe2856ca3d4fd4f0763fc4

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2012 թվականը ավարտեց ՖԻՖԱ-ի վարկանիշային ցանկի 75-րդ հորիզոնականում: Այսօր հրապարակած նոր աղյուսակով մեր ընտրանին անցած ամսվա համեմատությամբ առաջադիմել է 7 աստիճանով: ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող հավաքականների մեջ Հայաստանը զբաղեցնում է 34-րդ տեղը:

2014 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից Իտալիայի թիմը նույնպես բարձրացրել է իր վարկը եւ արդեն 4-րդն է աղյուսակում:

Մեր ընտրանու մյուս մրցակիցները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.
23. Դանիա (-1 աստիճան)
29. Չեխիա (-4)
50. Բուլղարիա (-10)
146. Մալթա (+3)

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Իսպանիայի հավաքականը` 1606: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնից հետո գալիս են Գերմանիան (1437) ու Արգենտինան (1290):