Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» մնացել է առանց հիմնական դարպասապահի

Սպորտ
9f9aff245e0feb54b99fdbcafe470c0f

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը գալիք տարի հանդես կգա այլ թիմում:

Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նարեկ Բեգլարյանը կես տարվա պայմանագիր է կնքել Կապանի «Գանձասարի» հետ:

Իսկ ահա «Միկայի» հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովը վարձավճարով հանդես կգա իրանական «Զոբ Ահանում»: Նա «Միկա» կվերադառնա 2013 թ մայիսին: