Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլսը» կհյուրընկալի «Արարատին»

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Այսօր երկու խաղերով կսկսի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 32-րդ տուրը, որը վերջինը կլինի այս տարում:

Դիլիջանի «Իմպուլսը» Իջեւանում կհյուրընկալի Երեւանի «Արարատին»: Այս տարի կայացած 4 խաղերում կողմերը արդեն երկու անգամ տխրեցրել են միմյանց, ընդ որում վերջին երկու մրցամարտերը ավարտվել են արարատցիների առավելությամբ: Երկու թիմերին էլ անհրաժեշտ է հաղթանակ, հատկապես «Արարատին», որը պայքարում է ուժեղագույների խմբում մնալու համար:

Այսօր նախատեսված երկրորդ խաղում Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ կընդունի Երեւանի «Միկային»: Հանրապետության չեմպիոնը այս տարի միկացիների հետ խաղում միայն պարտություններ է կրել: Զարմանալի չէ, որ «Ուլիսը» ներկայումս 32 միավորով հիմնովին ամրապնդվել է 6-րդ հորիզոնականում, իսկ «Միկան» վաստակել է 63 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի ընդգծված առաջատար Գյումրիի «Շիրակին»:

Վերջինս վաղը արտագնա խաղում կմրցի Երեւանի «Բանանցի» հետ: Այս առաջնությունում «Շիրակը» երկու անգամ հաղթել է մրցակցին, մեկում պարտվել է, իսկ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի:
Տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն 3-րդ տեղի համար պայքարող Երեւանի «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարը»: Նախորդ 4 խաղերից երեքում հաղթել են սյունիքցի ֆուտբոլիստները: Ներկայումս «Գանձասարը» 47 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Փյունիկը» 45-ով 5-րդ հորիզոնականում է:

32-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսեն ժամը 14:00-ին: