Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Դարչինյանը պարտվեց

Սպորտ
bd86d036e33a0cf46bae66d697cd52e8

Երեւանի մարզահամերգային համալիրի մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցումների երկրորդ օրը Հայաստանը հանդես եկավ 5 մասնակցով: Ավաղ, մեր հավաքականը երկրորդ կորուստը կրեց մրցաշարում: 60 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Արման Դարչինյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խուսեյն Բայսանգուրովին եւ ավարտեց ելույթները:

91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը եւ գերծանր քաշային Նարեկ Մելքոնյանը հաղթեցին իրենց մրցակիցներին եւ մտան հաջորդ փուլ:

Երեկոյան մարտերի ծրագրով հանդես կգան 75 կգ քաշային Արտավազդ Արոյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը: