A
A
Ադրբեջանը դեմ է ֆուտբոլի տարածմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին բողոք-դիմում է հղել ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին` կապված այս տարվա հոկտեմբերին Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղ - Աբխազիա ֆուտբոլային ընկերական հանդիպման հետ:
ԱՖՖ-ի մամուլի քարտուղար Մ. Նարիմանօղլուն հայտարարել է, որ այդ կազմակերպություններին իրենք նամակ են ուղարկել դեռեւս հանդիպումից առաջ, որի մեջ նշել են, որ ԼՂՀ-ն իրավունք չունի ընկերական խաղ կազմակերպել:
Դա նշանակում է, որ ԱՖՖ-ն չի ցանկանում Ղարաբաղում ֆուտբոլ խաղան, այսինքը, դեմ է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից մասսայականացվող եւ զարգացվող մարզաձեւի տարածմանը:
Ի դեպ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի նամակ չի հղել ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին եւ չի պահանջում Աբխազիայում արգելել ֆուտբոլային հանդիպումները: