Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը կխաղա Մոսկվայի «Սպարտակում»

Սպորտ
dee42b47c6ec4cbe7b8ef9f70212461e

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Սովետսկի սպորտ» թերթը, 25-ամյա ֆուտբոլիստը երեքշաբթի 4 ժամյա բուժզննում է անցել Մոսկվայի կլինիկաներից մեկում: Այն ցույց է տվել, որ Յուրա Մովսիսյանը դեռեւս չի վերականգնվել այս ամսվա սկզբում ստացած վնասվածքից:

Այդ իսկ պատճառով պայմանագրի ստորագրումը մեկ օրով հետաձգվել է: Երեկ երեկոյան երկու ակումբները համաձայնության են եկել եւ պայմանագիր են կնքել: Ըստ դրա Մոսկվայի «Սպարտակը» 7,5-8 մլն եվրո փոխհատուցում կվճարի «Կրասնոդարին»:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը Ռուսաստան էր տեղափոխվել 2011 թվականի հունվարին, որի համար կրասնոդարյան ակումբը 2 մլն եվրո էր վճարել դանիական «Ռանդերս» ակումբին: Դա նշանակում, որ երկու տարում մեր ֆուտբոլիստի ինքնարժեքը բարձրացել է մոտ 4 անգամ: