Առանց ուժեղագույնների
Վանաձորում ավարտվեց Հայաստանի 2012 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:
Մրցագորգ դուրս եկան հանրապետության տարբեր մարզերի 100-ից ավելի ըմբիշներ: Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաեւ մեր տիտոսակիր ըմբիշներ Ռոման Ամոյանը եւ Յուրի Պատրիկեեւը ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից ազատված էին մասնակցությունից:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ) եւ Վաչագան Եղիազարյանը (120 կգ):
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի նոր հավաքականը, որը դեկտեմբերի 12-ից Ծաղկաձորում կսկսի պատրաստվել մրցաշրջան-2013-ին: