Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլ ավելի արժանի թեկնածու չկա՞ր

Հասարակություն
967537d06fde3ee710976b8b17eaaf55

Բնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնին առաջադրել է 3 թեկնածուների, որոնցից մեկը ՝ Գաբրիել Պողոսյանը (Նոնո մականունով) ունի միջնակարգ կրթություն և զբաղվել է որսագողությամբ։ Հայտարարում են «Խոսրովի արգելոց» եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները։

Ըստ նրանց՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է նորից անցկացնի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։

«Մեզ ավելի շատ անհանգստացնում է այն ձևաչափը, որ նախարարությունը մրցույթը թփանցիկ ձևաչափով չի անցկացնում։ Ուզում ենք, որ առաջադրված թեկնածուների բոլոր տվյալները բաց լինեն հանրության համար։ Մենք ևս ունենք 3 թեկնածուներ, որոնց չենք հասցրել առաջադրել, քանի որ ժամկետները շատ քիչ են եղել» ,- ասաց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը։

Բնապահպան իրավաբան Մերի Խաչատրյանը նշեց, որ Բնապահպանության փոխնախարար Հակոբյանը իրենց առաջարկել էր իրենց թեկնածուների փաստաթղթերը ներկայացնել վերջնաժամկետից հետո. «Մենք օրենքը չենք խախտել և չենք էլ պատրաստվում խախտել»:

Մերի Խաչատրյանը ընդգծեց, որ ըստ իրենց աղբյուրների առաջադրված երեք թեկնածուներից Մանուկ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել . «Փաստորեն Բնապահպանության նախարարությունը ցանկանում է ընտրություն կատարել Գաբրիել Պողոսյանի (մականունը Նոնո) և Շաբոյան Գառնիկի միջև, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի պահանջներին։ Իսկ բնապահպանության նախարարությունից մեզ ասում են,թե ամբողջ Հայաստանում միայն այս 3 արժանիներին են գտել»:

Բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանի խոսքով իրենք պատրաստվում են կոչ անել միջազգային կազմակերպություններին չֆինանսավորել այնպիսի կառույցի, որի տնօրենն ընտրվում է ոչ թափանցիկ պայմաններում։