Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ տեղերում

Սպորտ
0c3f48448d7d184f5dfd643f24aa78b7

Ֆուջեյրայում (ՄԱԷ) ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները համեստ տեղեր գրավեցին:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 15-րդ տեղը: Վերջին պարտիայում նա ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Աբհիջետ Գուպկայի հետ:

Տիգրան Լ. Պետրոսյանը Զավեն Անդրիասյանից կես միավոր քիչ վաստակեց: Նա հանգրվանեց 23-րդ հորիզոնականում: Հայաստանի չեմպիոնը մրցաշարը ավարտեց ՄԱԷ-ի շախմատիստ Սալեհ Սալեմի նկատմամբ տարած հաղթանակով:

Մրցաշարի հաղթող հռչակվեց հնդիկ գրոսմայստեր Սուրյա Գանգուլին, որը երկու մասնակիցների հետ վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: