Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկավարժականը 90 տարեկան է

Պաշտոնական
0fd30a31c556210a5573150968c92f23

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը:

Սերժ Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է Մովսես խորենացու մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ Անանիա Շիարակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

ՀՊՄՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը և ՀՊՄՀ խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: