Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Դեկտեմբերի 14-ին, ժամը 06։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: