Հայաստանը 4-րդն էր «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ներկայացուցիչ Ալբերտն իր Brave Heart երգով 4-րդ տեղը զբաղեցրեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում։ Հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ ,ազգությամբ հայ Սոֆիա Ներսեսյանը,երրորդ տեղում Վրաստանը ներկայացնող,ազգությամբ հայ Անիտա Աբգարյանն էր։
Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը 12-ական միավոր ստացավ Մալթայից, Ուկրաինայից, Վրաստանից, 3 միավոր՝ Ադրբեջանից, 7 միավոր՝ Խորվաթիայից, 4-ական միավոր՝ Սան Մարինոյից, Իսպանիայից, 8-ական միավոր՝ Իռլանդիայից, Լեհաստանից, Ալբանիայից, 6-ական միավոր՝ Նիդեռլանդներից, Մոնտենեգրոյից, Պորտուգալիայից, 1 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 10-ական միավոր՝ Կիպրոսից, Ֆրանսիայից:
Ալբերտը ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 117 միավոր:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 175 միավոր:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Մալթայի մասնակցին։