Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց

Սպորտ
ac69fe363a0fa0c0e13a4ae73eeda004

ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող կանանց շախմատի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում պարտվեց հնդիկուհի Հարիկա Դրոնավալիին:

Պարտիայի սկզբում մեր շախմատիստուհին անուշադիր գործեց եւ զինվոր կորցրեց: Հարիկա Դրոնավալին դիրքային եւ նյութական առավելություն ստացավ, որը հաղթանակի վերածեց արդեն 33-րդ քայլին:

Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Սպիտակներով հանդես եկող Էլինա Դանիելյանին հարկավոր է հաղթանակ տանել, որպեսզի մրցամարտը տեղափոխի թայ բրեյք:

Մեր մյուս մասնակից Լիլիթ Մկրտչյանը այսօր ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցեւայի հետ: Դասական շախմատի 2-րդ պարտիայում մեր շախմատիստուհին հանդես կգա սպիտակ խաղաքարերով: