Սամբոյի ֆեդերացիան ամփոփեց տարին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմը ամփոփել է մրցաշրջան-2012-ի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ սամբիստները 2012 թ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ աշխարհի գավաթի փուլերում ավելի շատ մեդալներ են նվաճել (տասներկուսով), քան անցած մրցաշրջանում: ՀՍՖ-ի գործկոմը ընդհանուր արդյունքը գնահատել է լավ:
Մրցաշրջան-2012-ի մեր մեդալակիրները.
Աշխարհի առաջնություն
1. Վարդանյան Վաչիկ - 68 կգ ք/կ ՝ 2-րդ տեղ
2. Կիրակոսյան Տիգրան - 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
3. Մխիթարյան Մխիթար - 52 կգ ք/կ ՝ 3-րդ տեղ
Եվրոպայի առաջնություն
1. Մխիթարյան Մխիթար - 52 կգ ք/կ ՝ 2-րդ տեղ
2. Կիրակոսյան Տիգրան - 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
3. Վարդանյան Վահան - 57 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
4. Դանիելյան Աշոտ - 82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
5. Բալասանյան Սոսե - 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
6. Խաչատրյան Գայանե - 60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
7. Միրաբյան Հարություն - 57 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
8. Վարդանյան Վաչիկ - 68 կգ ք/կ ՝ 3-րդ տեղ
9. Նասիբյան Մավրիկ - 82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Աշխարհի գավաթի փուլեր
Նորսուլթան Նազարբաեւի մրցաշար
1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Ալբերտ Աստախովի մրցաշար
1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 2-րդ տեղ
2. Մավրիկ Նասիբյան-74կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Ասլանբեկ Ասլանխանովի մրցաշար
1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 1-ին տեղ
2. Մավրիկ Նասիբյան-82կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Հայ սամբիստները այս տարի ընդհանուր առմամբ նվաճել են 37 մեդալ՝ 3 ոսկի, 12 արծաթ, 22 բրոնզ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստում կորոշվեն մրցաշրջանի լավագույն տասը մարզիկները, մարզիչները, մրցավարները: